• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործուղման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 17
08․02․2017թ.

ՀՀ ԿԳՆ հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ուսուցման կազմակերպման ծրագրով նախարարության կողմից կրթահամալիրին կցված դպրոցներում համագործակցության խնդիրները քննարկելու, հետագա անելիքները ճշտելու համար, որպես մենթոր հասատատություն`  փետրվարի 9-ին կազմակերպել կրթահամալիրի խմբի այցելությունը ՀՀ Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Երասխահուն դպրոցներ։

  • Հաստատել խմբի ցուցակը`

Աշոտ Բլեյան, խմբի ղեկավար, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, կրթահամալիրի փոխտնօրեն
Խորեն Հազարումյան, ուսումնական կենտրոնի ղեկավար
Մարինե Մկրտչյան, մեդիակրթության մասնագետ.

  • մեկնումը` փետրվարի 9-ին, ժամը 9.00, կրթահամալիրի Կենտրոնից, Խորեն Հազարումյանի անձնական մեքենայով, Երևան-Արմավիր-Բագարան- Երվանդաշատ-Արմավիր-Երասխահուն-Երևան երթուղով, վերադարձը` մինչև 16.30.
  • Նվարդ Սարգսյանին` կազմակերպել Մարինե Մկրտչյանի փոխարինումը քոլեջում.
  • Խմբի համար այցելությունը համարել գործուղում․
  • Մարինե Մկրտչյանին` ունենալ ֆոտոապարատ, ձայնագիրիչ, ապահովել այցելության պատշաճ լուսաբանումը mskh.am-ում։

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար՝    Ա. Բլեյան