Հինգշաբթի՝հունվարի26-ին, այցելեցինք Ջրվեժի ազգային արգելոց՝ սահելու և սահնակ քշելու: Ճանապարհին անցկացրած ժամը իրոք արժեր, քանի որ արգելոցը բնականհ րաշալիք էր: Սահելու համար կար համապատասխան սարալանջ, որը ծածկված էր շատ ծառերով: Ամենուր կանաչ և սպիտակ էր: Մինչ այդ ես երբևէ չէի սահել, և դա ինձ համար առաջին փորձառությունն էր: Չնայած, այնքան էլ լավ չէի կարողանում, ես հաճույք էի ստանում: Մենք խաղացինք ձնագնդիկ, սահեցինք, այնուհետև միասին նախաճաշեցինք: Շատ հիանալի վայր էր:
Ջրվեժից հետո գնացինք Գառնի, որի ճանապարհին անցկացրինք ևս 30 րոպե: Մենք այցելեցինք Գառնիի հեթանոսական տաճար, որը կառուցվել է մ.թ.ա. առաջին դարում և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Թվում էր, թե տաճարը կառուցվել է վերջերս, բայց այն տակավին պահպանել է հին ժամանակների շունչը: Հրաշալի էր ոչ միայն տաճարը, այլև միջավայրը: Ետևում տեսարանը ընդգրկում էր սպիտակ լեռներ և կանաչ անտառներ, հրաշալի գետ և ամպերի մեջ թաքնված ձմեռային արև: Օրը հաճելի էր թե՛ ինձ, թե՛ սովորողների համար, քանի որ մենք գտնվում էինք բնության գրկում, ինչը հրաշալի զգացողություն է:
Թարգմանեց Սոնա Բեզիրգանյանը