• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա ընթերցումներ

Շատ-շատ տարիներ առաջ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոսը: Մարդիկ ուրախացան և ամեն կողմից  եկան՝ մանուկ Հիսուսին տեսնելու, նրան նվերներ բերելու:Հիսուսի տան մոտ երեք ծառեր էին աճում՝ արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն: «Իսկ  իմ տերևները շատ փշոտ են, ես ոչինչ չունեմ մանուկ Հիսուսին տալու»,- մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին օգնել եղևնուն: Աստղիկները կամաց-կամաց ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Հիսուսն արթնացավ, տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ Հիսուսի ամենագեղեցիկ նվերը:

Ու այդ օրից սկսած՝ եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ ծնունդի ծառ:

Կարդացեք նաև՝

1.Պաուլո Կոելո  «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

2.Սուրբ Ծննդյան հեքիաթ

3.Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային

4. Օ՛Հենրի «Սուրբ Ծննդի հրաշքը»