2017-ի ավետիսների շարքն ենք սկսում։ Հունվարի 5-ին, մինչև Ճրագալույցի Սուրբ Պատարագը, ուրախանանք Մարի Գաբանյանի ծնունդով և շարունակենք Պատարագից հետո։ Իսկ ես ահա օգտվում եմ բոլորիդ տված օրինակարգ իշխանությունից ու, լսեցեք, ասում եմ` շնորհակալ ենք, Մարի, քեզ, քո Բաբայան ազգանունով սեբաստացի աղջիկների, շատացող թոռների, քո «Տիգրան Հայրապետյան» զավակի, քո գրադարանի աղջիկների և տղաների չվերջացող շարանի համար։ Յուրաքանչյուրը` պարգևատրման արժանի մի գործ: Բայց այս անգամ թույլ տուր ամբողջը հայտնել միփաթեթով: Քեզանով, ահա, բացում ենք 2017-ի պարգևատրումների մեր ֆոնդը։ Հալալ է։ Շնորհակալ ենք: