• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միկրո Երևան. Երևանի կայարանի ծանրոցների բաժանմունք

Նկարագրություն: 
«Միկրո Երևանը» լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի հանրային խնդրահարույց տարածքները, քաղաքային ենթակառույցները: Այս լուսանկարչական-հետազոտական ֆոտոշարքը ներկայացնում է Երևանի կայարանի նախկին ծանրոցների բաժանմունքը: Հայաստանի երկաթուղին 110 տարվա պատմություն ունի: 1895 թվականին Նիկոլայ Երկրորդին Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երթուղով երկաթգիծ կառուցելու հայտ ներկայացվեց, եւ 1896 թվականին շինարարությունը սկսվեց: Երևանի կայարանը կառուցվել է 1899 թվականին, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին այստեղ ժամանել է առաջին գնացքը: Կայարանի նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1956թ հուլիսի 22-ին: 1970-ական թվականներին կայարանի տարածքում գործում էր ռեստորան, կար մոր եւ մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ: Կայարանի շենքի հարևանությամբ ննջում է ծանրոցների բաժանմունքի շենքը: Լուսանկարների հեղինակներ՝ Մարիաննա Հապետյան, Ռաֆայել Խաչատրյան