• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամփոփում

Ամփոփվեց «Անկախություն 25» ինտելեկտուալ առաջին մրցաշարը: Այն կազմակերպել էին կրթահամալիրի «Ապոլլոն» գիտակների ակումբը և Գյումրու «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբը: Մրցաշարի արդյունքները հետևյալն են:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հացթեց կրթահամալիրի «Ապոլլոն» թիմը: «Բռեյն-ռինգի» մրցաշարում հաղթող դարձավ կրթահամալիրի մեկ այլ նորաստեղծ թիմ  ̀ «ՎամԷսան», իսկ «Էրուդիտ Կվարտետ» մրցաշարում հաղթեց  Գյումրու «Ֆոտոն» վարժարանը ներկայացնող համանուն թիմը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեց 11 թիմ, որոնցից 5 թիմը ներկայացնում էր Երևան քաղաքը, իսկ 6 թիմը՝ Գյումրին: Մրցաշարը կրելու է ավանդական բնույթ: Հաջորդ փուլում  կրթահամալիրի թիմերը կմասնակցեն Գյումրու դպրոցական բաց առաջնությանը: