Տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 19:00-ին, ամսվա վերջին չորեքշաբթին է և մաթեմատիկայից հերթական ֆլեշմոբի օրը: Մասնակցության համար սահմանված ժամին այցելում եք mskh.am կամ emath.mskh.am կայքեր, ընտրում եք համապատասխան մակարդակը և փորձում գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Հիշեցնում ենք, որ ֆլեշմոբի Հայաստանի մասնակիցների պատասխանները ընդունվում են մինչև ժամը 22:00-ն:
Մինչ վաղը...
Հարգանքով՝ «Մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների» ուսումնական կենտրոն