ՀՐԱՄԱՆ
10.08.2016թ.
Բնապահպանական նախագծերի իրականացման, մարզական խաղերի կազմակերպման նպատակով կազմակերպել Նոր դպրոցի, Միջին դպրոցի ամառային ճամբարը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.
1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
2. խմբի ղեկավարներ նշանակել Իվետա Ջանազյանին և Անահիտ Գևորգյանին, օգնական՝ ծնողներին.
3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
4. խմբի մեկնումը` օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 14:00.
5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
7. ճանապարհածախսը՝ 30.000 (երեսուն հազար) դրամ, տրամադրել 2016թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից՝ որպես Իվետա Ջանազյանի «Իմացումի հրճվանքի կինո-ֆոտո կամ կինո-ֆոտոն նախակրթարանում» և Անահիտ Գևորգյանի Դիջիթեք 2016-ի մրցանակ.
8. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
Նոր դպրոց
Միջին դպրոց
Ծնողներ
Հավելված 2
Ծրագիր
«Ժայռ» ռազմամարզական, վրանային ճամբար
Օգոստոսի 11-14
Օր 1
10.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
12.00 Ժամանում «Ժայռ»
12.00 — 13.00 տեղավորում
13.30 — 14.00 ճաշ
14.00 — 15.00 տեղանքի ծանոթացում. քարտեզագրում
15.00 — 16.00 ֆոտոպլեներ, նկարահանման ուսուցում
16.00 — 17.00 լող, հանգիստ լողափին
17.00 — 19.00 բակային խաղեր. քարկտիկ, յոթ քար, պահմտոցի
19.00 — 19.45 ընթրիք
20.00 — 22.00 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սևանա լիճ
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն
Օր 2
8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 հիգիենայի ժամ
9.30 — 10.00 նախաճաշ
10.00 — 14.00 բարձունքի հաղթահարում. ծանոթացում Սևանա լիճը շրջապատող՝ «պար բռնած», լեռներին
14.00 — 15.00 ճաշ
15.00 — 16.00 խաղեր
16.00 — 19.00 լող, հանգիստ լողափին
19:00 — 20:00 ընթրիք
20.00 — 22.00 երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն
Օր 3
8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.30 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սևանա լիճ
10.30 — 12.00 լող, հանգիստ լողափին
12.00 — 14.00 ճաշ
14.00 — 15.30 մարզական խաղեր
15.30 — 17.30 լող, հանգիստ ափին
17.30 — 19.00 ազատ ժամ
19.00 — 20.00 ընթրիք
20.00 — 22.00 երգ, պար
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն
Օր 4
8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.00 տարածքի մաքրում
10.00 — 12.00 լող, հիգիենայի ժամ
12.00 վերադարձ