• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտական ճամբարի հրավեր

Օգոստոսի 8-ից 12-ը ԵՊՀ Բյուրականի հանգստյան տանը տեղի կունենա «Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով Oպտիկան» գիտական ճամբարը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների և 1-3-րդ կուրսի ուսանողների համար: Ճամբարի ընթացքում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ ֆիզիկայի տարբեր ճյուղերի և կիրառությունների մասին և ընդգրկվել աշխատանքային խմբերում՝ ուսումնասիրելով գիտական կամ տեխնիկական կոնկրետ խնդիր։
Ճամբարի ընթացքում տեղի կունենա այցելություն Բյուրականի աստղադիտարան, որտեղ մասնակիցները կծանոթանան աստղագիտության արդի հիմնախնդիրներին, ինչպես նաև կայցելեն Վ. Համբարձումյանի տուն-թանգարան և աստղադիտում կկատարեն:
Ճամբարի գիտական մթնոլորտը ավելի հետաքրքիր կդարձվի ինտելեկտուալ խաղերի, մրցույթների, մշակութային և սպորտային միջոցառումների միջոցով։
 
«Ֆիզիկան ու Մենք» ճամբարին մասնակցությունն անվճար է։ Ճամբարի մասնակիցների տեղափոխությունը Երևանից  դեպի ճամբարի անցկացման վայր՝ ԵՊՀ Բյուրականի հանգստյան տուն և հակառակը, կհոգան կազմակերպիչները։ 
 
Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 3-ը՝ Երևանի ժամանակով ժամը 23:59-ն է։ Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել՝ http://camp.osa.am/ կայքը: 
 

Գիտական ճամբարը կազմակերպվում է OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի կողմից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերության) և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի հետ համատեղ: Ճամբարը նվիրված է OSA կազմակերպության 100-ամյակին և համարվում է հարյուրամյակի շրջանակում իրականացվող միջոցառում: Այդ իսկ պատճառով ճամբարը կրում է «Բացահայտելով օպտիկան» խորագիրը:

 

Հարգանքով կազմակերպիչներ՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ