• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սևանա լիճը, կակաչներն ու մեր ճամբարը

Նկարագրություն: 
Այս անգամ Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբար մեկնող խմբում գերակշում էին տղաները (16 հոգի), իսկական ռազմամարզական, էկոլոգիական-աշխատանքային ճամբար ունեցանք: Պատկերն ամբողջացավ, երբ հայտնաբերեցինք, որ ՊՆ-ի զինվորներն էլ իրենց հերթին են մարզվում` տանկ ու զրահատեխնիկա են տանում-բերում, հայտնվում-անհետանում, լողում-սուզվում... Քնեցինք (հա՞ որ) վրաններում` քնապարկերի մեջ: Ասեմ, որ մեր և՛ վրանները, և՛ քնապարկերը հարմար էին: Լրիվ ուրիշ աշխարհ է, երբ գիշերը հայտնվում ես Սևանի ափին` անտառում, իսկ գլխավերևում աստղազարդ երկինքն է ու աստղերը: Ինչ-որ պահից սկսած հանկարծ հայտաբերում ես, որ ոչ միայն դու ես բնության մեջ, այլ բնությունն էլ հայտնվել է քո ներսում... Պարզվեց` մեր վրանները մի բանով էլ են աչքի ընկնում...ականջներ ունեն: Ո՞նց ես կանգնում մեր միջանցքներում ու տեսնում, թե ապակիներից այն կողմ` ով ինչով է զբաղված, նույն կերպ էլ վրանների դեպքում: Միայն թե այստեղ կարող ես լսել: Ինչե՜ր բացահայտվեցին մի գիշերվա ընթացքում...