• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչենք մեր գյուղերը. Սևաբերդ

Նկարագրություն: 
Սևաբերդ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում` Գեղամա լեռների լանջին: Գյուղը համարվում է բարձր լեռնային բնակավայր: Գյուղում ապրում է 333 բնակիչ: Բնակչությունը հիմնականում 1915թ. Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են` Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից: Նախկինում գյուղում բնակվել են թուրքեր, և այն կոչվել է Ղարաղալա, որը նշանակում է Սև բերդ: Բնակչությունն հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ: Գյուղում գործում է 1 դպրոց` 33 սովորողով, գրադարան, մշակույթի տուն: Գյուղն ունի պատմության և մշակույթի արժեքներ` խաչքարեր, հին դամբարանադաշտեր` Ք.ա 2-1 հազ. գերեզմանոցներ` 9-19-րդ դդ. և 16-17-րդ դդ: Գյուղի հարավ-արևելյան մասում պահպանված են Ք.ա 3-2 հազ. ինչպես նաև վաղ միջնադարում կառուցված ամրոցի ավերակները: