• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմա-մարզական խաղերի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16-195
29.03.2016թ.

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա գարնանային ռազմա-մարզական խաղերը կազմակերպելու նպատակով.

  • խաղերի կազմակերպման պատասխանատու համարել ռազմա-մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար Ալեքսան Մինասյանին.
  • հաստատել խաղերի ծրագիրը և աշխատակարգը (հավելված).
  • խաղերն անցկացվում են կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտում մարտի 30-ին, մարտի 31-ին, ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-15։30.
  • խաղերի պաշտոնական բացումը մարտի 30-ին՝ ժամը 15֊։15-16։15, փակումը-արդյունքների հրապարակումը՝ ապրիլի 1-ի մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքին՝ ժամը 15։15-16։15։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան