• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միայն նախագծերով ուսուցման շաբաթ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում, քոլեջում

Շատ կարևոր է, որ մարտի 21-ից, ինչպես նախատեսված է մեր օրացույցում, մեկնարկում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը,  երբ կրթահամալիրի հաստատություններում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստում, Հիմնականում, Միջին և Ավագ դպրոցներում, Քոլեջում՝ նախակրթարանի խմբերում, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-11-րդ, 12-րդ դասարաններում, երկարօրյա, լրացուցիչ կրթության ու մասնագիտական ուսուցման խմբերում-կուրսերում աշխատանքը կրթահամալիրում թե տանը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդության ժամանակ դառնում է մասնակցություն ուսումնական նախագծերին, և դպրոցները ինքնին դառնում են նախագծերի կազմակերպիչներ։ Ուսումնական պարապմունքներն սկսում են ժամը 9.00-ին։ Կրթահամալիրի երթուղիներն աշխատում են, ինչպես նախկինում։ Ուսումնական նախագծերը, ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ տանը,  ճամփորդության ժամանակ, կարող են լինել անհատական, տարատարիք, ներառել կրթահամալիրի այլ դպրոցի, քոլեջի սովորողներին, աշխատողներին...

Կարդացեք տնօրենի բլոգում։