Նկարագրություն:
Մարտի 3-ին կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի, Մարիետ Սիմոնյանի հետ եղանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ նախապես պայմանավորված հանդիպում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ: Քննարկում-զրույցը երկու հարցի՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործունեության, տարածման և հանրակրթության մեջ անձի հոգևոր կրթության շուրջ էր, եկեղեցու մասնակցություն-աջակցությունը այդ գործին: Սրբազան հորը հետաքրքրեց կրթահամալիրի փորձը, խոսակցությունը ծավալվեց նաև կրթական այլ խնդիրների շուրջ և փորձի փոխանակման նպատակով առաջարկեց այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էռնեկյանի անվան միջնակարգ դպրոց, տեղում ծանոթանալ, հստակեցնել հետագա երկկողմանի անելիքները:
Սրբազանն իր ոգևորությունն ու համագործակցության պատրաստակամությունը հայտնեց: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: