• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեծ լվացք» հայ-վրացական համատեղ ինստալացիայի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16-
19.02.2016թ.

Վրաստանի Թբիլիսի քաղաքի դպրոցների տնօրենների, ուսուցիչների և սովորողների 14 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով, «Մեծ լվացք» հայ-վրացական համատեղ ինստալացիայի շրջանակներում փետրվարի 22-ին լինելու է Երևանում, հյուրընկալվելու է կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

1. ընդունելության պատասխանատու ճանաչել Քնարիկ Ներսիսյանին, Կարինե Մացակյանին և Ռինա Շագինյանին.
2. ընդունել ի գիտություն Քնարիկ Ներսիսյանի և Կարինե Մացակյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
3. մասնակիցների հյուրասիրությունը կազմակերպել գեղարվեստի դպրոցում՝ յուրաքանչյուրին 800-ական դրամի չափով.
4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
«Մեծ լվացք» հայ-վրացական համատեղ ինստալացիայի ծրագիր
Փետրվարի 22

10:00  Ընդունելություն. Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Հանդիպում Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների հետ
10:30  Միասնական երգ-պար
11:00  Նախաճաշ
11:30  Շրջայց Գեղարվեստի դպրոցով
11:40  Վրաց հյուրերի էքսպոզիցիայի ցուցադրման նախապատրաստում
12:30  Ցուցադրություն
13:00  «Մեծ լվացք» համատեղ ինստալացիայի նախապատրաստական աշխատանքներ Գեղարվեստի դպրոցի երկու բաց սրահներում
14:00  Ինստալացիայի բացում Թատրոնի լաբորատորիայում
Ինստալացիայի ցուցադրություն տանիքներում և բակում
15:00  Ճաշ
16:00  Մեկնում

Հավելված 2
Վրաց գործընկերների ցուցակ

1. Քեթևան Աբասաձե
2. Թամար Աբասաձե - Թբիլիսիի թիվ 6 դպրոցի տնօրեն
3. Ալեքսանդր Կեչխոշվիլի - Թբիլիսիի թիվ 215 դպրոցի տնօրեն
4. Թամար Մոսաշվիլի - նկարիչ-դասավանդող
5. Մզեկալա Բերդզենաշվիլի - նկարիչ-դասավանդող
6. Թամար Դժախվաձե - նկարիչ-դասավանդող
7. Իյա Արսենաշվիլի - նկարիչ-դասավանդող
8. Իրմա Մակասարաշվի - անգլերենի ուսուցիչ
9. Լալի Վարդիշվիլի - ծնող
10. Բայա Դաչվիրիա - 2-րդ կուրսի ուսանող
11. Լուկա Կարդզաիա - 2-րդ դաս.
12. Գեորգի Գոգոլաձե - 2-րդ դաս.
13. Գեորգի Ցխավրեբաձե - 2-րդ դաս.
14. Մարիամ Ցխավրեբաձե - 5-րդ դաս.