• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բզեզ» կայքի նորամուտ

«Բզեզ» ուսումնական կայքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այն հիմնականում նախատեսված է նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի սովորողների, նրանց ծնողների, դասավանդողների ու այլ հետաքրքրասերների համար:

Կայքն ընդհանուր զարգացման, ինքնուրույնության (ինքնակրթություն) ձեռք բերման հնարավորություն է ոչ միայն երեխաների համար, այլ նաև նպատակ ունի սպասարկելու ծրագրի ծնողներին, դասվար-դաստիարակներին, ինչպես նաև հավաքել ծրագրի իրագործման արդյունքները, դիտարկումները, մշակումները:

Ուսումնական փաթեթ բաժնում կարող եք գտնել ծրագրի սպասարկման մի շարք ուղեցույցներ:

Հեքիաթներ, ոտանավորներ, խաղեր, մուլտֆիլմեր, երգեր, պարեր բաժինները առաջին հերթին նախատեսված են երեխաների համար:

Բարի նորամուտ: