• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարպետության դաս. «Լուսանկարչություն՝ անկախ ֆոտոխցիկից»

Ամեն տարի, միջազգային Հանրակրթական Դիջիթեքի և «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում կազմակերպվում են վարպետության դասեր, ամենատարբեր հանդիպումներ մեր ժամանակակիցների հետ: Դիջիթեք 2016-ի առաջին հյուրը՝ PanARMENIAN Photo գործակալության հիմնադիր-ղեկավար, լուսանկարիչ Վահան Ստեփանյանն էր:

Հանդիպումը շատ օգտակար էր, լուսանկարիչը պատմեց լույսի ու ստվերի, պատկերների, գծերի, գույների ու էլի շատ բաների մասին... Խոսում էր այն մասին, որ կարևորը ոչ թե լուսանկարի որակն է, այլ՝ բովանդակությունը, թե ինչ միտք եք դուք դրել լուսանկարի մեջ, ի՞նչ եք տեսնում... չէ որ նկարը պատմում է այն մասին, թե ինչ եք տեսնում դուք, ինչն եք նկատում ու ֆիքսում, անկախ այն բանից՝ ֆոտոխցիկով եք լուսանկարում, թե հեռախոսով: Դասի ֆորմատն էլ էր շատ հետաքրքիր՝ օրինակներով հագեցած, շատ դեպքերում օրինակները հենց մենք էինք. մեր վրա ընկած լույսը, կոնտրաստը, թեկուզ այն սյունը, որ մեր կողքին էր...

Մարդիկ, լուսանկարեք, անկախ ֆոտոխցիկից :) 

Ֆոտոշարն ամբողջությամբ՝ mskh.am-ում
Նյութի աղբյուրը՝ digitech.mskh.am