Նկարագրություն:
Ճամբարային առօրյայի չորրորդ օրն է` մի քիչ ավելի լարված ու պատասխանատու. մեկ օր մնաց, վաղը մեր պարահանդեսն է, մեր` շրջանավարտներիս վերջին դպրոցական ամանորյա պարահանդեսը: Հարկավոր է շատ լավ պատրաստվել, ու մեր աշխատանքային խումբը գրում է, ջնջում, փոխում-ավելացնում: Իսկ կրթահամալիրի տարբեր դպրոցներում շարունակվում են ամանորյա միջոցառումներն ու հավաքները: Ավագ դպրոցում սովորելու երեք տարիներին առիթը բաց չեմ թողել` ներկա գտնվելու Նոր դպրոցում կազմակերպվող տարբեր հավաք-տոնախմբությունների: Այո′, հատկապես Նոր դպրոցի, ուղղակի և′ տանս է մոտիկ, և′ մի տեսակ ուրիշ սիրով եմ սիրում այդ դպրոցը: Մանկանում եմ մի քիչ ու տխրում. շրջանավարտ եմ այս տարի:
Այսօր էլ մասնակցեցի դպրոցի փոքրիկների հավաքին…
Աննա Մովսեսյան
12-րդ դասարան