Մինչ առանց պատերի միջավայր ստեղծելու վերաբերյալ Երևանի 2016թ. բյուջեում առաջարկված նախագիծը կքննարկվի քաղաքապետարանում, թիվ 181 դպրոցի շրջակայքում շարունակվում են պարսպապատման աշխատանքները: Մեզ հետաքրքիր է՝ այս հարցը երբ և ինչպիսի լուծում կստանա, հարցը կլուծվի հօգուտ բնակիչների, անցուդարձ անող սովորողների ու օգնության կարիք ունեցող մարդկա՞նց, թե՞ կհաղթի կամայականությունը:
Մենք՝ թաղամասի բնակիչներս, չենք լռելու...
Անուշ Սողոմոնյան