• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևան-Եղեգնաձոր հանրակրթական կամուրջներ

Նոյեմբերի 20-21-ին կրթական փոխանակումներ ծրագրով, «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսին մասնակցելու նպատակով հյուրընկալվեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ մեզ հատկապես շատ դուր եկավ դասավանդող-սովորող անմիջական շփումը, բաց, թափանցիկ միջավայրը,  բնագիտության լաբորատորիան, որտեղ մենք մասնակցեցինք ֆիզիկայի և քիմիայի բաց դասերին, դասավանդողների օգնությամբ կատարեցինք բնագիտական փորձեր, մարզասրահներն իրենց մարզագույքով, նորոգված, օդափոխված, լուսավոր: Հիացած  ենք քոլեջի կարի արտադրության լաբորատորիայով, ջերմոց-լաբորատորիայով, տարատեսակ բույսերով: Տիկին Շողիկից տեղեկացանք, որ յուրաքանչյուր սենյակային բույս ունի բուժիչ հատկություն: Արդյունավետ նախագիծ էր միասնական ծառատունկը քոլեջում և գեղարվեստի դպրոցում: Շատ տպավորիչ էր հարիսայի ծեսը, որն սկսվեց պատարագով, միասնական ծառատունկը քոլեջում, միջոցառումը մայր դպրոցում, ծրագրում ներառված մեր ազգային երգն ու պարը, կոմիտասյան կատարումները և, ամենակարևորը, համատեղ միասնական ճամփորդությունը դեպի Եռաբլուր և Աշտարակի եկեղեցիներ:

Շատ շնորհակալ ենք տիար Բլեյանին՝ աջակցելու համար և ընկեր Անահիտին՝ նման նախաձեռնության համար, ցանկանում ենք շարունակական լինի այս ծրագիրը, շնորհակալ ենք սեբաստացիների ընդունելությունից, ուշադրիր և հոգատար վերաբերմունքից, որին արժանացանք թե՛ դասավանդողների, թե՛ սովորողների կողմից, ձեռք բերեցինք նոր ընկերներ:  
Ներկայացնում են Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի սովորողները: