• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարժարանն այսօր

Վարժարանում այսօր բավականին բազմաբովանդակ օր էր: Նախ «neken ink» ծրագրավորողների ընկերության հիմնադիր-սեփականատերերը հարցազրույցներ ունեցան Վարժարանի մի շարք սովորողների հետ, որպեսզի կարողանան նրանցից ընտրել մի խումբ, ովքեր կներառվեն ընկերության կրթական ծրագրերում, իսկ հաջողելու դեպքում` աշխատանք կստանան համապատասխան ոլորտում:

AIESEC Armenian կազմակերպության հետ համագործակցության արդյունքում, Վարժարանի սովորողների մեկ այլ խմբի հետ, միջազգային, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և այս ոլորտին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ սեմինար-քննարկում էր անցկացնում Իրինա Յանկովսկան` Կիևի համալսարանից (սեմինարներն անցկացվելու են այս շաբաթվա ընթացքում 3 անգամ):