• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեպի Կեչառիս

Նկարագրություն: 
Մեր ամբողջ խմբով գնացինք Կեչառիսի վանական համալիր, ես էլի էի եղել այստեղ: Բայց անցած անգամ մի փոքր տխուր էր, քանի որ չկային ընկերներս, իսկ հիմա ավելի ուրախ ու աննկատ անցավ ժամանակը: Վանքի բակը մարդաշատ էր՝ հանգստացողներ, երեխաներ, մեծահասակներ ու այլ խմբեր: Արևային պայծառ եղանակ էր, և զբոսնելը վանքի բակում հաճելի էր: Հանդիպեցինք վանքը վերականգնող վարպետներից մեկին՝ վարպետ Մայիսին: Նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ ԱՐՏբզզան ռադիոյին: Հետո շրջեցինք քաղաքում, լուսանկարվեցինք, հասանք հրապարակ ու զմայլվեցինք Լեոնիդ Ենգիբարյանի գեղեցիկ արձանով: Այս պահին ես աշխատումկայքում տպելիք նյութի վրա, իսկ ընկերներս ընթրիքն են պատրաստում: Քոլեջ, 1-ին կուրս, Գայանե Կարապետյան