Նկարագրություն:
Սեպտեմբերին կրթահամալիրը կունենա իր հայրենագիտական-երկրագիտական թանգարանը: Երաժշտական ուսկենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանը Սևքարի իր հայրական տնից նվիրեց առաջին նմուշները: Սիրելի սեբաստացիներ, որտեղ որ կաք, օգնեք` միասին ստեղծելու մեր թանգարանը:
Նկարներում` ճախարակ, խախալ` մեծ անցքերով մաղ, կճուճ, պղնձե կաթսա, հին լամպ` կանթեղ, գերանդի, մանգաղ սրելու հարմարանք, ցորենը կալսելու թի: