Ճամբարականները մասնակցեցին Արտ Բրիջ գրախանութ-սրճարանում կազմակերպված հանդիպում-քննարկմանը: Ընթերցողները պատրաստել էին շնորհանդեսներ, ոմանք՝ ֆիլմի տեսքով, ոմանք՝ կոնֆետների, նկարների, կրեատիվ սրտերի և այլն: Բոլորի մոտեցումները, իրենց կարդացած գրքերին, շատ հետաքրքիր էին, տարբերվող: Մենք էլ՝ լողափից-գրախանութ, մի քայլի ճանապարհին, մեզ հետ հրավեր էինք տարել, որ բոլոր լողալ սիրող ընթերցողները գան մեզ հետ ճամբար՝ լողան ու գիրք կարդան, նորից կարդան ու նորից չլմփան: