• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազգային կոլորիտ, բարձունքի հաղթահարում, կարոտ

Նկարագրություն: 
Հազա՜ր երանի էս անուշ պահ-ընթացքին, որ առօրյա գործ-կենցաղի, քաղաքի միշտ լուրջ (եթե չասեմ՝ ջղայն, չարացած) –շտապող դեմքերի, անռիթմ-անկենդան շարժի արանքից նորից էկա՜վ-էկա՜վ..լցվավ սիրտ-աշխարհով մեկ, ու ամեն բան իր տեղն ընկած, նորից խիզախ հոտով մի նույն քամի ներսումդ խաղ բռնած՝ մեկ էլ ե՞րբ էր, որ էլի սենց անվախ հով ներսում առած նորից իջնում էի, թե՝ ելնում, սարից, ձորի պռնկից, թե աղբրի եզրի բարդիների արանքներից, չեմ էլ հիշում՝ էդ բոլորի որ մի պահին էր, բայց հաստատ էս նույն հանդուգն-ուժեղ ու քաջ-ազատ քամուց էր էլի ներսս սըրսռում, դարձնում աշխարհ, ճխփում-խառնում սիրտ ու հոգի՝ էն էլ էնպես, որ էդ ՄԻ պահն առած սրտիս խորքում ու ամբողջում, ապրեցրել է միչև էսօր, մինչև նորից մի նոր լիցք.. հազա՜ր հին ու նույն սրտի զարկեր իրար էկան ու էն էլ էն եռով իրար եկան, որ դրանից համընդհանուր պար է բռնում մարդու հոգի ու միտք, գնու՜մ-գնու՜մ, կպնում-խառնվում սար ու հովի քամու հունին՝ դառնալով մի ընդհանուր ու մեծ ու շատ ու էնքան, որ անսահմանից էն կողմ մի բան. երիզ են բռնում աշխարհների անհունում..ո՞նց էր, որ չէր մաշվել սրտի ոչ մի զարկ, ո՞նց էր էսքան անխախտ մտքում պահել էս հոտն ու գույնը մամռած-ծաղկած քարի, գռի ջրի, ծուռ ելուստով էրդիկի…Էրդիկ..էստեղ մի ուրիշ դողով միտքս բռնվեց ու պար եկավ անուշ ու տաք մի հոտից. թունդրի թարմ կրակի բոցկլտուքի, իմ ու էլի մանր աղջիկ-էրեխեքի գունդ տանել-բերելու աշխույժ վաղքի, մառանից էս կողմ փչող պանրի ու մյուս պահեստավորված ուտելիքի, շարարն-շարան շարված ավելուկի, կլոր-ձեռնաթուխ չորթանների, ձմռանից միշտ խոնավ մնացած պատերի կավահոտի ու կախարդական խառնուրդով բռնաված հոտերի էս անսամբլեայով ամփոփված լավաշի..ո՞վ էր տատիս մահից էս կողմ էրդիկի խուփը էն կողմ տարել, սարդոստայնի խոնավ փառն էլ էլ անելիք չունեցած՝ ով գիտի երբվանից էր անշարժ լուռ կացել..և ընդհանրապես, էլ ո՞վ էր գյուղում թունդիր վառում, լավաշ թխում, թե թխեն էլ՝ էլեկտրական փուռ-հոսանքի հոտով լցված..մեկ էլ՝ մտքերիս փորփրելու արանքից, աչքս առավ թունդրի մի արանքում ո՞վ գիտի քանի աշխարհ ապրած, ո՞վ գիտի՝ քանի նաֆար պահած էրգանքի լուռ-վեհ մենությանը..ա՜յ քեզ հավես..ամբողջ գյուղը իրար տվինք, հարձ ու փորձով, ծանոթ-անծանոթ, խեթ-խեթ նայող հայացքներ, վերջը գտանք մի հնոցի սունդուկում չորթան..համա թե խիզախ էի կապել մի ծանոթ-գիժ քամուց. խուփը բացեցինք, կրակ գցեցինք թունդրի մեջ, ցորեն դրինք ու աղացինք էրգանքով, կավե, հնությունից արդեն ճաք եկած ամանում տրորեցինք, հա՛ տրորեցինք որ թվից մնացած ու էլ ավելի չորացած չորթանն ու պապենական մի շշմելու ճաշ գլուխ բերեցինք (չորթանով ճաշ), կեսօրից մի քիչ ավելի ուշ էլ անձրև-կարկուտի տակ ձորում մի լավ խաշլամա ձեռներիցս ոնց որ էկավ…այ, թե հազա՝ր երանի էս պահին..այ քեզ նույն եռանդ-վազքով բռնված օր, որ էլի իր ընթացքով ծոր էր տվել ու վերջ չուներ. մեկ ուրախ անձրևով կտրում էր դեմներս, քամի բերում, կայծակ թնդում, մեկ գնում հեռու խառնվում ու չեր զատվում ոչ հին, ոչ նոր, ոչ հիման ու ոչ առմիշտը. մի խաղաղ, իրարու լուծված,անսահման բռնած պար-ռիթմ-գույն