Յուրաքանչյուր ուսումնական տարի իր հետ բերում է նոր նախագծեր, նոր մտահղացումներ և, իհարկե, նոր արդյունքներ: Այս անգամ անդրադառնալու ենք մի նախագծի, որն իրականացվում է Միջին դպրոցում: Խոսքը հերթապահ դասարանի ու նրա գործունեության մասին է: Հերթապահ դասարան նախագծի համար կարևոր է երկու հիմնական բաղադրիչ՝ առաջին՝ նախագծում ընդգրկվում են բոլոր սովորողները, երկորդ՝ նախագիծը գործում է շուրջ տարի: Հերթապահ դասարանի գործունեության կարևոր բաղադրիչներից է շրջակա միջավայրի շուրջտարյա խնամքը: Այս փոքրիկ ֆիլմը պատմում է հերթապահ դասարանի մեկ տարվա գործունեության մասին: