«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
2015 թվականի ապրիլի 12-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերի օծման արարողություն: Խաչքարերից մեկը նվիրված է հայ-վրացական բարեկամությանը, իսկ մյուսը՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Խաչքարերի (վարպետ Սերգեյ Դանիելյան, քաղաք Վանաձոր) նվիրատուն է ՀՀ Վանաձորի քաղաքապետ պարոն Սամվել Դարբինյանը, ով այս առիթով Վանաձորից հատուկ ժամանել էր Բաթումի: