Այսօր շատ հագեցած օր ունեցանք: Սոցիալական ներառման ծրագրի շրջանակներում առավոտյան մեկնեցինք «Արտակարգ իրավիճակների նախարարություն», որտեղ արժանացանք անսպասելի հյուրընկալման: ԱԻՆ-ում էին մեզ հետ ՀՀ-ի շուրջ 50 դպրոցների սովորողներ և դասավանդողներ: Ծանոթացանք նրանց տեխնիկային, եղանք 911 ծառայությունում, որտեղ, ի դեպ, աշխատում էին նաև ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ: Այն առաջին նախարարությունն է, որտեղ աշխատակազմում ներառված են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ:
Այնուհետև այցելեցինք ԱՄՆ դեսպանատուն: Հանդիպում ունեցանք ԱՄՆ դեսպան՝ Ռ. Միլս Կրտսերի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և այլ հ/կ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ՀՀ-ում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: ԱՄՆ-ի դեսպանատանը լուսանկարել չէր թույլատրվում, այդ իսկ պատճառով ֆոտոշարքում նկարներ չկան այնտեղից:
Տպավորությունները հրաշալի էին: