«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Ծաղկաձոն» տոնը տեղափոխվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենակրտսեր սաների սենյակները: Պստիկների ոգևորությունը և բերկրանքը մեծ էր: «Գարդենիա» ակումբի անդամները բաժանեցին իրենց աճեցրած կտրոնները, օգնեցին դնել ջրի մեջ, որպեսզի արմատակալելուց հետո այցելեն և բույսերը տեղափոխեն հողով թաղարի մեջ: Եկեք միասին կիսենք այդ հետաքրքիր, բերկրանքով լի րոպեները: