• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թումանյանի տանը՝ ինչպես մեր կրթահամալիր-տանը

Նկարագրություն: 
Փետրվարի 19-ին` ժամը 16:00, սեբաստացիներով «Կարդում, երգում ենք Թումանյան» նախագծով Հ. Թումանյանի երևանյան տանն էինք: Ճիշտ նկատեց տնօրեն Նարինե Թուխիկյանը. մենք ազատ-անկաշկանդ, կենդանի ու յուրային էինք մեզ զգում՝ ինչպես հարազատ տանը: Բա էլ ո՞նց. Թումանյանը մեր պապիկն է, իր ծնունդը՝ մեր ծնունդն է, իր տունն էլ, խոսքն ու գործն էլ մերն են... Գանձեր ունեմ անտա՛կ, անծե՛ր, Ես հարուստ եմ, ջա՛ն, ես հարուստ, Ծով բարություն, շընորհք ու սեր Ճոխ պարգև եմ առել վերուստ։