Երեկոյան մեդիակենտրոնում կրկին ակտիվ աշխատանքային մթնոլորտ էր՝ կրթահամալիրում աշխատելու դիմած մասնագետների երրորդ խմբի վերապատրաաստումներն էին: Քառօրյա վերապատրաստումների
ծրագրում ընգրկված են հետևյալ հարցերը.
- ուսուցման կազմակերպումն անհատական նեթբուք-նոութբուքով
- անհատական-հեռավար ուսուցում
- բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում
- MS Office, Smart Notebook ծրագրերի ծանոթացում:
Աշխատանքային առաջին օրը ներկայացվեց ժամանակակից ուսուցման ձևերից մեկը՝ բլոգային ուսուցումը: Եվ բլոգոլորտի մեծ ընտանիքին միանալու համար մասնակիցները սովորեցին՝ ինչպես կարելի է ստեղծել բլոգ wordpress պլատֆորմի վրա: Այսպիսով, բլոգոսֆերայում մենք ունենք նոր գործընկերներ և վերապատրաստման մյուս օրերի արդյունքներին կարող եք ծանոթանալ նրանց նորաստեղծ բլոգներում:
- Քրիստինե Հովհաննիսյան (հայոց լեզու, գրականություն)
- Սոնա Վարդանյան (պատմություն)
- Նարե Հովհաննիսյան (գերմաներեն)
- Մայրանուշ Համբարձումյան (դասվար-դաստիարակ)
- Տաթև Շարանյան (սոցիալական մանկավարժ, դասվար-դաստիարակ)
- Անի Ապրեսյան (հայոց լեզու, գրականություն)
- Տաթև Բաբալարյան (պատմություն)
- Աննա Մուրադյան (անգլերեն, գերմաներեն)
Սեմինարավար՝ Հերմինե Անտոնյան