• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մշակութային երեկոն Տիեզերագիտական ճամբարում

 
Երեկ տիեզերագիտական ճամբարում ընթրիքից հետո հաճելի իրարանցում էր.բոլորը պատրաստվում էին մշակութային երեկոյին: Նախ ասեմ,որ մենք շատ լավ ներկայացանք և հենց ամենասկզբից գրավեցինք բոլորի ուշադրությունը մեր գեղեցիկ տարազներով, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Սարգսյան Նարեկի ծնողներին,ովքեր մեզ սիրով տրամադրեցին:
Յուրաքանչյուր երկիր հանդես էր գալիս  մեկ կամ երկու համարով:Նրանք ներկայացնում էին պրեզենտացիաներ, դաշնամուր էին նվագում,երգում կամ պարում:
Իսկ հիմա պատմեմ մեր մասին: Սկզբում ցուցադրվեց Երևանի մասին պատմող ֆիլմը, որի ընթացքում սովորողները պատմում էին Հայաստանի և կրթահամալիրի մասին, այնուհետև խմբով հանդես եկանք մեր պարային միքսով, Նուռը շվի նվագեց։
Իրենց ակրոբատիկական համարով բոլորին, այդ թվում և մեզ, ցնցեցին Մարիամը և Էմիլեան, այդ տեսանյութը դեռ առանձին կհասցնեք տեսնել:Արեգն իր անթերի կատարմամբ ձեռք բերեց երկրպագուների նոր բանակ:Երեկոն եզրափակեց Արմանը` իր գեղեցիկ դաշնամուրային կատարմամբ,որը  դեռ երկար կհիշվի:
Ավելացնեմ,որ շատ հպարտ էինք մեզ զգում,որ պատիվ ունենք ներկայացնել Հայաստանը:Դե իսկ վերջում բոլորը ծափահարում էին մեզ, լուսանկարվում մեզ հետ:
Մշակութային երեկոյի մասին պատմող տեսանյութը առանձին կներկայացնենք: