• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդություն դեպի Զիկատար

Ես Արտեմ Արուշանովն եմ: Սովորում եմ Թբիլիսիի թիվ 98 դպրոցում: Արդեն երկրորդ տարին է մասնակցում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից կազմակերպվող միջազգային Էկո մրցույթին, այս տարվա մրցույթին մեր ներկայացված էկո նախագիծը հաղթեց, և մենք որպես մրցական հնարավորություն ունեցանք մասնակցելու Զիկատարի էկո ճամբարին: Երբ իմացա այդ մասին մի փոքր անհանգստացա, քանի որ հայերենին չեմ տիրապետում ու կունենամ լեզվային խոչընդոտ ճամբարականների հետ շփվելիս: Բայց երբ եկա այստեղ, նույն վայրկյանին հասկացա, որ այդ մասին պետք չէ անհանգստանալ: Այստեղ բոլորը ընկերասեր են և բարի: Ես շատ գոհ եմ, որ մասնակցել եմ Էկոտուրին: Հույս ունեմ անպայման կմասնակցեմ Էկոտուր 2015-ին էլ ու գիտելիքներիս շրջանակը ավելի եմ ընդլայնելու: