• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շուշի. օր առաջին և օր երկրորդ

Երեկ առավոտյան Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները  Շուշիի  պետական քոլեջի ուսանողների հետ համատեղ Ռեալական ուսումնարանի դիմաց անցկացրեցին  բաց պլեներ: Ուսումնարանի ավերված շենքը շատ տպավորիչ էր՝ և՛ իր ճարտարապետական լուծումներով, և՛ իր պատմական նշանակությամբ: Շրջեցինք Շուշիի փողոցներով: Կերանք շուշեցիների պատրաստած համով մածունը: Հիացանք քաղաքի մաքրությամբ: Իսկապես հրաշալի քաղաք:

Ռեալականի մամռակալած ու տեղ-տեղ խոտածածկ հատակը, պատուհաններից ներս թափվող փարթամ բուսականությունը կարծես Մարկեսյան գրականությունից լինեն...

Այսօր առավոտյան այցելեցինք երկրաբանական և պատմության թանգարանները: Պատմության թանգարանի տնօրենը՝ Հարությունյան Աշոտը, մեր սովորողներին ներկայացրեց Շուշիի պատմության գեղեցիկ ու զարմանալի դրվագները:

 Առջևում Կանաչ ժամն է, ուր կայցելենք քիչ հետո:

Լուսանկարների հեղինակ՝ Էրիկ Բաբաջանյան