Նկարագրություն:
Երեկ՝ հունիսի 20-ին, առաջին անգամ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում սեբաստացիների երկար սպասված համերգ-ներկայացումն էր: Երգող դպրոցը կրկին համախմբել էր հարյուրավոր ունկնդիր սովորողների, ծնողների, երաժիշտների: Բեմից ուրախությամբ նկատեցի իմ սիրելի դասախոսներին, կրթահամալիրիր երաժիշտ բարեկամ-գործընկերներին՝ Արթուր Շահնազարյան, Մարտուն Իսրայելյան, Էդուարդ Թադևոսյան, Գրիգոր Առաքելյան, Գոհար Հարությունյան, Աշոտ Ղազարյան, Ժաննա Զուրաբյան, Ռոմեն Դավթյան, Հովհաննես Մանուկյան ... Համերգասրահում տիրող ջերմությունն ու հիացմունքը ստիպեցին անտեսել ամառվա տոթը և շուրջ մեկուկես ժամ վայելել կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերի, գործիքային տրիոյի, մենակատարների կատարումները: Բոլորս հիացմունքի ու հուզմունքի բազում պահեր ապրեցինք: Շնորհակալ եմ ու տպավորված:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի