Այսօր՝ մայիսի 18-ին Մեդիակենտրոնում «Տիեզերք» ակումբի հյուրն էր օդաչու Ալեքսանդր Պողոսյանը։
Սեմինար-հանդիպումը նվիրված էր Հայաստանում ավիացիայի ծնունդին և պատմությանը։ Սեմինարի ընթացքում անդրադարձ եղավ նաև խորհրդային տարիներին Հայաստանում սկզիբ դրված և հետագայում անուշադրության մատնված տիեզերագնացությանն և տիեզերանավաշինությանը։
Պրն․ Պողոսյանը բավական ծավալուն պատասխանեց սովորողներին հետաքրքրող բոլոր հարցերին և խոստացավ հաջորդ հանդիպումը կազմակերպել արդեն մոտակա երկու շաբաթվա ընթաքում հայկական օդանավակայաններում՝ տեխնիկային տեղում ծանոթանալու նպատակով։