• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավո´ր փառահեղ հաղթանակդ, հա´յ ժողովուրդ

Առավոտյան 6:30 8-րդ դպրոցի սովորողների հետ զինվորական մեքենաներով շարժվեցինք դեպի Շուշի: Հետո շուրջ 12 կիլոմետր քայլեցինք մինչև Ջդրդուզ, շուրջպար սարի վրա, նորից քայլարշավ: Երեկոյան Ստեփանակերտի հրապարակում մասնակցեցինք համերգին: Ընկեր Արշակի սովորեցրած բոլոր պարերը պարեցինք Արցախի պարի պետականի հետ:

Հրաշք….Այլ բառ չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ այն քաղաքը, որտեղ գտնվում եմ շնորհիվ  կրթահամալիրի: Չեմ հասկանում, բայց շատ տարօրինակ ու մինչ այս ինձ անծանոթ զգացմունքներ եմ ապրում, որոնք բառերով ուղղակի նկարագրել հնարավոր չէ: Քիչ մնաց. կվերադառնամ՝ համոզված լինելով, որ ԱՆՊԱՏՃԱՌ հետ եմ գալու:

Ու վստահ եմ, եթե հանկարծ, աստված մի արասցե,  հայոց հինավուրց հողում մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա: