Մայիսի 7-ին«Կոնգրես»հյուրանոցում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասավանդողների սեմինար թրեյնինգը, որը վարում էր Քեմբրիջի համալսարանի ուսուցիչների վերապատրաստող մասնագետ՝ Թերի Փրոսերը: Մասնակցեցին նաև կրթահամալիրի մի քանի դասավանդողներ: Սեմինարը երկօրյա է: Առաջին օրը պրն. Փրոսերը ներկայացրեց իր կողմից մշակված ուսումնական գործունեության այնպիսի ձևեր, որոնք ուղղված են լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեցող սովորողների ներգրավմանը դասին, ինչպես նաև սովորողների բանավոր խոսքի զարգացմանը: