• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսը շարունակվում է

Փետրվարի 11-ին կրթահամալիրում մեկնարկած բնագիտա-տեխնիկական ստուգատեսի 2-րդ օրվա ընթացքում կայացան հերթական ամենշաբաթյա սեմինար պարապմունքները: Բոլոր խմբերում սեմինարը վարում էին բնագիտություն դասավանդող ուսուցիչները: Նախօրոք հրապարակված ծրագրի համաձայն` ես և տիկին Գայանե Մխիթարյանը ներկայացնում էինք մեր գործունեության: Նախ և առաջ ներկայացվեց ավագ դպրոցում բնագիտական առարկաների դասավանդման առանձնահատկությունները, ստեղծված միջավայրը, գործունեության ձևերը, վերջում էլ անդրադարձանք սպասվելիք արդյունքներին: Առանձանկիորեն ընդգծվեց էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը, սպասելիքներն ու արդյունքները: Ներկայացնելով նախագծային ուսուցման արդյունքում ստեղծված նյութերը` կարծես թե հասանք գլխավոր նպատակին` ներկայացված ֆիլմը, որը ծնվել էր նախագծային աշխատանքի արդյունում, իր ազդեցությունը թողեց բոլոր դիտողների վրա: Հենց սա եմ համարում նախագծային ուսուցման կարևորագույն նպատակը, երբ վերջնական արդյունքը ունի նաև հանրային արժեք:
 Սեմինարի երկրորդ հատվածում իր 35 ամյա աշխատանքային փորձով մեզ հետ կիսվեց Գայանե Մխիթարյանը: Բնագիտությունը կյանքի բոլոր բնագավառներում ուղեցկում է մեզ, անկախ այն հանգամանքից` թե մենք գիտակցում ենք դա, թե ոչ: Կրթահամալիրում բնագիտությունը, մասնավորապես ֆիզիկան, միշտ էլ հիմանաված է եղել փորձի վրա, որը միշտ էլ տալիս է իր ցանկալի արդյունքը: Բնագիտություն այն ոլորտն է, որի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն այս անգամ սահմանափակվեցինք մեկ ժամով, որը շատ հագեցված լինելու պատճառով անցավ աննկատ: