• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնդ շնորհավոր, Արմինե ջան

Ջերմ, հարազատ, խաղաղ, հետաքրքիր  քույր, շնորհավո՛ր...

Ուրախ եմ և կարևորում եմ, որ մեր ընտանիքում ես, մեր Դպրոց-պարտեզում: Արմինե ջան, քո ցանկությունները արդեն իրականություն դարձել են, ուզում եմ միայն, որ ապրումի ճանապարհը ապրես, վայելես, գնահատես: Ծննդյան տոնի օրը զգացողություն է, տրամադրություն. Տերյանի բառերի երաժշտությունը առավոտյան նվեր-ընթերցում:

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։

Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...

Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...

Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...