Սեբաստացու օրերի և Գրքի տոնի շրջանակներում արդեն մեկ շաբաթ է Հիմնական դպրոցի սովորողները և դասավանդողները գրքեր են նվիրում իրենց ընկերներին, ծանոթներին...: Այդպիսի մի առաջարկով էլ դիմել էինք Վազգեն Ա-ի անվան հիմնական դպրոցին, որի մայրենիի ուսուցչուհի Աննա Գիլավյանը պատրաստակամություն հայտնեց անձամբ գալու մեր դպրոց և տանելու իրենց դպրոցին անհրաժեշտ գրքերը: