• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ու գնացինք Գանձասար...

Դեպի Արցախ...
 Լուսավոր օր, հավաքված ճամպրուկներ, աշակերտներ, ուսուցիչներ, ժպտացող դեմքեր. ամեն ինչ պատրաստ էր Գանձասար մեկնելու համար: Առավոտյան ժամը 8:00-ին Երեւանի Սուրբ երրորդություն եկեղցու մոտից Տիար Բլեյանի և Վահե Սարկավագի օրհնությունը ստանալուց հետո ճանապարհ ընկանք: Զարմանալի էր այն, որ  կրկնակի անգամ երկար էր թվում Սեւանի ճանապարհը… դե, իհարկե, մենք չգիտեինք, որ պտտվել ենք Սևանի շուրջը` 4 անգամ: Քանի որ աբտոբուսի մեջ ուտել չեինք կարող, ստիպված էինք մի կերպ զսպել քաղցը, մինչև Մարտունի -Վարդենիս ճանապարհը, որտեղ էլ կանգ առանք և կերանք մեր ուտելիքները: Շարունակեցինք ճանապարհը, որը կրկին երկար էր և դժվար, նաև շատ վըանգավոր: Ոլորապտույտ ճանապարհներով այնքան գնացինք, որ այն դարձավ մեզ համար անվճար կառուսել: Ըստ ընկեր Արտակի` մենք տեղ պիտի հասնեինք երեկոյան 7:12 -ին: Իսկ մինչ այդ, մենք շատ ժամանակ ունեինք և այն անիմաստ չվատնելու համար գնացինք Դադիվանք: 
Եկեղեցեին բավականին գեղեցիկ էր: Այնտեղ մոտ 1 ժամ մնալուց հետո, ավելի կոնկրետ 16:27-ին շարժվեցինք Շահումյանի շրջանից: Մինչեւ Գանձասար ունեցանք ևս մեկ կանգառ, այս անգամ արդեն սպասում էինք «Հունդայի» մակնիշի մեքենային, որն ինչ- ինչ պատճառներով մեզանից հետ էր մնացել: Իսկ երբ նրանք մեզ միացան, ուղեւորվեցինք Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթանալով մեր հետագա ծրագրին, բաժանվեցինք խմբերի: Ոմանք աշակերտների տուն գնացին, ոմանք` վանքի կացարան, ոմանք «Գանձասար» ճամբար, գիշերելու: Միանգամից տպավորվեց Գանձասարյան գիշերը: Մի կողմից լիալուսինն էր իր աղոտ լույսով խաթարում մթությունը, մյուս կողմից հեռվում  երևում էր Գանձասարի եկեղեցին լուսնի լույսի տակ: Հաջորդ առավոտյան, նախաճաշելուց հետո գնացինք դպրոց, որտեղ էլ տիար Բլեյանը հանդիսավոր հայտարարեց գնձասարյան ճամբարի մեկնարկը: 
Մենք` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կեսօրին ուղեվորվեցին Ստեփանակերտի զորամասերից մեկը,  որտեղ տեսանք տանկերի ռազմական գործողությունները ինչպես նաև հնարավորությսւն ունեցանք մոտիկից ուսումնասիրել դրանք` զննել, նկարվել, լսեցինք ավագ լեյտենանտի բացատրությսւններն ու մեկնաբանությունները տանկերի վրա նկարված աստղերի մասին: Ճաշեցինք զինծառայսղնորի հետ` քիչ թե շատ ծանոթացանք նրանց առօրյային: Իսկ արդեն զորամասից վերադադնալուց հետո  ուղեւորվեցինք Արցախի մայրաքաղաք` Ստեփանակերտ, որտեղ հանդիպում ունեցանք ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպումը մեզ համար շատ ուսուցողական էր. մենք իմացանք թե ինչպես է կազմավորվել ԼՂՀ բանակը, իմացանք այն ամենը, ինչ կապված է Արցախի և նրա բանակի հետ: Այնտեղից էլ գնացինք ճամյար, որտեղ էլ մնացինք մինչև  ուշ երեկո: 
Ճամբարում մեր համադասարանցիների հետ ճաշեցլուց և մեր հաջորդ օրվա ծրագրին ծանոթանալուց հետո ակումբի ղեկավարները գյուղում մնացողներին ուղեկցեցին մինչեւ հանգրվանները և մենք շատ լավ տպավորություններով վերադարձանք Վանք գյուղի մեզ հատկացված տուն: Իսկ արդեն առավոտյան ուղեւորվեցինք հրաձգարան` կրակելու, ինչպես խոստացել էին նախորդ օրը: Ի զարմանս մեզ, աղջիկները ավելի լավ էին կրակում քան տղաները: Գրանցվեց ռեկորդային արդյունք` 6 փամփուշտ, այն էլ աղջկա կողմից կրակված:  Հնարավորություն ունեցանք կրակել 3-6 անգամ:  Մի կուշտ կրակելուց հետո ուղեւորվեցինք ճամբար, որտեղ էլ ընթրիքից հետո անցկացրեցինք բանավեճ` անգլրեն-ռուսերեն լեզուներով: Շատ թեժ քննարկումներից հետո ժյուրին բոլորիս հավասար ձայներ տվեց և բանավեճն  ավարտվեց ոչ- ոքի: Օրն ավարտվեց ուրախ երաժշտության ներքո` պարելով: 
 
Երրորդ օրը թեև անձրևոտ էր և մառախլապատ, բայց չխանգարեց  մեզ վայելել ևս մեկ հիանալի օր:  Նշեմ, որ  առավոտյան նաշաճաշից հետո էկոլոգիայի ակումբը սովորողների նախաձեռնությամբ ուղեվորվեց ստեփանակերտ, որտեղ էլ մի քանի ժամ զբոսանքից և գեղեցիկ վայրեր տեսնելուց հետո վերադարձավ ճամբար, որտեղ էլ աշակերտները միչև ճաշի ժամը երգում էին և պարում: Իսկ արդեն ճաշից հետո մեզ սպասում էր ակումբային գործունեության ներկայացում:
Առաջինը ներկայացվեց «Հեռադիտակ» ուսումնական բլոգը, նրա գործունեությունը, որում ներկայացվեց ՆԱՏՕ-ն, նրա նպատակը, գործունեությունը: Դրանից հետո Ծաղկունքի դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց դպրոցը: Իսկ «էկո» ակումբի աշակերտները իրենց ակումբի գործունեությունը  ներկայացնելուց բացի, տեղեկացրեցին «էկոտուր» ամենամյա ստուգատեսի մեկնարկի մասին: Անգլիախոսների ակումբը ներկայացրեց իրենց թարգմանությունները: Այդ ամենին հաջորդեց ընթրիքը, որից հետո էլ ճամբարականները մասնակցեցին «Գիտակների» ակումբի կողմից կազմակերպված խաղին: 
Թիմերից շատերը տալիս էին ճիշտ պատասխաններ և ավելի թեժացնում մթնոլորտը: Բայց կնչպես բոլոր խաղերում, այս խաղում նույնպես հաղթողը մեկն էր`  «Իկարիուս» խումբը:
Օր վերջին: Ուրախ մթնոլորտ, մի քիչ տխուր աչքեր, բայց բարձր տրամադրություն-ամբողջ գիշեր պարելու պատրաստ: Թեև մի քիչ տխուր էինք որ հեռանում ենք, բայց ուրախ էինք, որ եղանք Գանձասարում, ծանոթացանք հիանալի մարդկանց հետ, անցկացրեցինք հիանալի ժամանակ և ետ եկանք դրական լիցքերով և լավ տպավորությոյններով: Վերջին օրը տեղի ունեցավ գաձասարյան հավաքի ամփոփումը: Իսկ օրվա ավարտին մոտ 3 ժամ պարելուց հետո գնացինք քնելու, մեր այս ճամփորդությունն էլ համարելով կայացած:
Արցախից շարժվեցինք առավոտյան 9:00-ին և Սուրբ երրորդություն եկեղեցի հասանք երեկոյան ժամը 7:00-ին: