• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավո՜ր, խաղաղ, ժպտերես մեր Տաթև

Իմ պայծառ, մտազբաղ, անհանգիստ, սրտալի փոքր քույր, ծնունդդ շնորհավո'ր: Ծննդյան մաղթանքները ցանկալի և սպասված են լինում անկախ կրկնվելուց: Ուզում եմ միշտ սպասված, գնահատված, արժևորված, չընդհատված և պահանջված  լինես ամենուր...Ծնունդդ բարի և բարով լինի...

Տաթև ջան, Չարենցի «Կապույտը» օրվա ընթերցում-նվեր: 

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,

Կապույտը — թախիծ.

Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,

Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն

Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն

Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող

Ղողանջն է զանգի:

Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող

Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում

Երկնքից — երկինք:

Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում

Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի

Մանկական սրտում —

Հոսում է, որպես լուսավոր գինի —

Հոգու կապույտում: