• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում գրող և դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ

«Ճանանչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ընթերցաասերների ակումբը կազմակերպել էր հանդիպում գրող և դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ:

Հովհաննեսն իր առաջին գիրքը գրել է արցախյան պատերազմից հետո, 28 տարեկանում, որից հետո էլ սկսվել է նրա գրական ուղին: Հանդիպման ընթացքում Հովհաննես Թեգյոզյանն ասաց, որ իր համար բախտորոշ եղավ 2008 թվականը, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն «իր մեջից հանեց իր վախը» և հիմա նա շնորհակալ է նախկին նախահագին: Այդ պահից հետո սկսել է գրել էսսեներ: Զրույցի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր: Ավագ դպրոցի սովորող Մարիամ Փաշինյանի կարծիքով, եթե մարդն իր բնավորությամբ բարդ մարդ է, ապա նրա ստեղծագործությունները նույնպես այդպիսին են և հասկանալն ավելի բարդանում : Մեր հյուրի համար հիմա ավելի հոգեհարազատ է գրելը: Նրա կարծիքով այժմ թատրոնը դարձել սերիալային տափակություն: Ըստ նրա` Թատրոնում ամեն ինչ եւ սուտ է եվ իրական: Հիմա լավ ներկայացումներ շատ քիչ են բեմադրվում, ասում է գրողը եւ տեղեկացնում, որ որ հիմա չի խաղում թատրոնում, իրեն տրամադրում է միայն գրելուն:

Թեքգյոզյանը զբունքային մարդ էր, շատ մարդամոտ էր ,շփվող, ազատամիտ, անկեղծ և բարի: Զարմանալի փաստ. գրողը պաշտում է քննադատությունը: Աշակերտները տալիս էին տարբեր բնույթի հարցեր, նրանց հետաքքրությունների շրջանակը շատ լայն էր, այդ իսկ պատճառով զրույցի ընթացում բացահայտումները նույնպես շատ շատ էին:

Հետաքրքիր փաստ. նրա գրված նյութերից մեկը չի հրապարակվել այն պատճառով որ նա գրել է, գրել է, գրել է... իսկ վեջում համակարգիչն անջատվել է և նյութը չի պահպանվել, կորել է:

Հնչեց մի հետաքրքիր հարց. - ինչո՞ւ հեքիաթ չեք գրում: Պատասխանը շատ զարմանալի էր. «հեքիաթ գրելու համար պետք է շատ ուսումնասիրել»,- պատասխանեց գրողը, մեջբերելով, որ 10-րդ դարում, Եվրոպայում ապրում էր մի մտածող՝ Հերբերտ Ավրելակեցին, որ շատ հետաքրքիր և զարգացած մարդն էր, բացի նրանից, որ մտածողն էր, նա նաև հռոմի պապն էր՝ Սիլվեստեր 2րդ-ը: Մարդիկ կարծում էին որ հնարավոր չէ այդքան խելացի լինել և մտածում էին, որ նա իր հոգին ծախել է սատանային: Այդ ժամանակ դա ամենահայտնի առասպելներից էր: Եվ դա հասել է մինչ օրս: Այս հեքիաթը ձևավորվել է իրական հիմքերի վրա և չնայած մեծ դեր է հատկացվում բանահյուսությանը, այն շատ է հղկվում, շատ է վերափոխվում: Հեքիաթ գրելու համար պետք է ուսումնասիրել շատ սիմվոլներ, ուստի դրա համար շատ ժամանակ է պետք, որը Հովհաննես Թեքգյոզյանը չունի, դրա համար էլ անկեղծ ասաց, որ չի գրում հեքիաթներ:

Իսկ այն հարցին թե. ինչպես է հնարավոր էսսեներ գրելով գումար աշխատել և հայտնի դառնալ, նա պատասխանեց, որ երբեք չի մտածել, որ իր էսսեները կարող են ընթերցվել, կամ հետաքրքրություն առաջացնել դեռահասների շրջանում ու նշեց, որ այդ ճանապարհով գումար հնարավոր չէ վաստակել:

Հանդիպումը շատ հետաքրքիր էր, այն շարունակվելու է նաև հետագայում: Իսկ այսօրվա հանդիպման ավարտին նա իր գրքերը նվիրեց Մայր դպրոցի ընթերցասրահին: Հաջորդ հանդիպումը լինելու է գեղարվեստի ավագ դպրոցում, սակայն այժմ ժամանակը ավարտվում էր և մեր հանդիպումը նույնպես ավարտվեց, բոլորիս մոտ տպավորելով` Հովհաննես Թեքգյոզյանին որպես պարզ, շփվող, անկեղծ և մարդամոտ անձնավորություն:

Նյութը` Գառնի Մութաֆյանի, լուսանկարները` Կարինե Կիրակոսյանի