• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էրեբունի-Երեւան. շատ մեծ փուչիկներ, հում ու կծու «հոթ դոգեր»...

Այսօր կատարյալ տոն էր քաղաքում: Երևանը ծիրանագույն հագած` նշում էր իր 2795 ամյակը:  Քաղաքի եռուզեռը, ամենուր ծածանվող դրոշները, մարդկանց ժպտացող դեմքերն ակամայից փոխում էին տրամադրությունդ:  Դե իսկ մենք արդեն իսկ բարձր տրամադրությամբ գնացինք քաղաք, նշելու  այդ տոնը:  Զավեշտալի պահերը մեզ հետ էին ամենուր: Սկսենք նրանից, որ երթուղային չկար գնալու համար: Ստիպված նստեցինք  մի երթուղային, որը մեզ տարավ ավտոկայան, այնտեղից էլ գնացինք  ոտքով մինչև հրապարակ: Մինչև հրապարակ ամենիչ լավ էր, իսկ այ, հրապարակում, նկատեցինք, որ կեսը չկան:Ու սկսվե~ց…  ո՞ւր է, ո՞վ չկա, ո՞ւր կորան, ինչո՞ւ ետ ընկան մեզանից … Էսպես այնքան ժամանակ, մինչև 13 հոգուց մնացինք 6 կամ 7 հոգի:

Շարունակությունը կարդացեք Կարինեի բլոգում