• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիների ջերմ հյուրընկալությունը և արգենտինացիների ապշեցնող պարը

Սեպտեմբերի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր դռները բացեց Արգենտինայից ժամանած հյուրերի առաջ: Նրանք Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներն ու ուսուցիչներն էին: Սեբաստացիները ջերմ ընդունելություն ցուցաբերեցին արգենտինահայերին: Պատրաստվել էր փոքրիկ միջոցառում, որը հագեցացած էր երգ ու պարով: Ցուցադրվեց նաև կրթահամալիրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:

Արգենտինահայերն ապացուցեցին, որ ապրելով արտերկրում, չեն մոռացել հայկական մշակույթը,  հայկական պարերը: Նրանք  պարզապես ապշեցրին ներկա գտնվողներին, երբ պարցեին իրենց «լորկեն»: 

Տոնական միջոցառումից հետո դպրոցի սաները հյուրերի հետ  շրջեցին դպրոցում, նրանց ծանոթացրեցին դպրոցի կանոններին, այցելեցին լաբորատորյանեը, ընթերցարանը, ինչպես նաև երաժշտության սենյակ, որտեղ ունկնդրեցին Կոմիտասի երգերը` Սեբաստացիների կատարմամբ: Դիտեցին նաև գեղարվեստի դպրոցի թատերական ակումբի սովորողների պատրաստած էտյուդը, իսկ արհեստագործական դպրոցի հմուտ խոհարարների պատրաստած ուտելիքները ճաշակելուց հետո գնացին սպորտդահլիճ, որտեղ էլ լիցքաթափվեցին`  խաղալով վոլեյբոլ և թենիս : 

Թեև օրը շատ հագեցած էր, բայց շուտ անցավ: Սակայն Սեբաստացիների հանդիպումն արգենտինահայերի հետ շարունակական կլինի:

Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան