• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզուն եւ այսօրվա երիտասարդությունը

Թերթելով մեր հայոց պատմության էջերը, հասկացա, որ մեզ մեր այբուբենը, լեզուն, շատ դժվարությամբ է հասել: Բայց այսօր հայ երիտասարդի շնորհիվ հայոց լեզուն բաժանվել է 2 մասի՝ գրական եվ ժարգոնային: Ցավոք սրտի, գրական հայերենով այսօր խոսում են շատ քչերը, ահա ժարգոնով խոսում են գրեթե ամենուր:

Այս ամենի պատճառները բազմաթիվ է, նշեմ դրանցից մի քանիսը՝ 1) միջավայրը. ինչքան էլ ծնողները փորձեն ճիշտ դաստիարակել իրենց զավակներին, բայց եթե իրենց զավակները հայտնվեն վատ շրջապատում, ապա նրանց լեզուն կարող է հանգիստ փոխվել: 2) հեռուստատեսությունը. այսօրվա հեռուստասերիալները, որոնց մեջ առկա են ցենզուրայից դուրս արտահայտություններ: Պատճառներն իրոք բազմաթիվ են, բայց այն է, որ մենք այսոր մեր երկրում չենք խոսում մեր մաքուր հայերենով եւ այդ դեպքում մենք ոչ մի բանով չենք տարբերվում մեկ այլ ազգից, մեր ինքնությամբ: Մեր սուրբ պարտքն է պահպանել մեր լեզուն եվ այն փոխանցել սերնդե-սերունդ: Չէ՞ որ «Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը սեղանի, մեր հոգու կանչը, արդար համը բերանի»,-ինչպես ասել է Համո Սահյանը:

Գառնի Մութաֆյան, Ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան