• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անունը՝ Պիետրո, ազգանունը՝ Շաքարյան, ինքն էլ՝ ԱՄՆ-ից, այն էլ՝ լրագրող

Այսօր երեկոյան կրթահամալիրի կենտրոնում հյուրընկալեցինք ամերիկահայ լրագրող Պիետրո Շաքարյանին: Իր հետաքրքրասիրությունն ու լրագրողական հոտառությունը բերել Լիլիթ Բլեյանի միջոցով հասցրել էին Աշոտ Բլեյանին: Զգացվում էր, որ հանդիպմանը երկար է սպասել ու լավ պատրաստվել, քանի որ հարցերի շարանը շատ երկար էր՝ Ստալինից մինչև Հայաստանի առաջին հանրապետություն, կրթահամալիրի հիմնադրումից մինչև ուսուցման մեթոդներ: Ազգանունն ու պատմությունը հայի է, ափսոս հայերեն չէր կարողանում խոսել:
Մոտ երեք ժամ տևած «հարցաքննությունն» իր տպավորիչ ավարտն ունեցավ Գրիգոր Խաչատրյանի աշխատասենյակում, որտեղ Պիետրոն նկատեց ու հիացավ աղավնու բույնով: Հարցազրույցն այնքան աննկատ անցավ, որ չհասցրինք շրջել կրթահամալիրով, այդ մասին պայմանավորվածություն արդեն կա:
Տիարի պնդմամբ. մենք կարդարացնենք Պիետրոյի հույսերը: