• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթաթոշակի հավակնորդների հետ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Մեդիակենտրոնում տեղի ունեցավ կրթահամալիրի տնօրենի հանդիպումը ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. կրթաթոշակի ներկայացված սովորողների հետ: Տիար Բլեյանը նշեց, որ հանդիպումը կազմակերպվել է մասնակիցներին ավելի շատ վստահություն հաղորդելու համար: Որպես մասնակից կարող եմ ասել, որ իսկապես օգտակար էր: Արդեն ընդհանրապես լարվածություն չկա: Ինչպես տիար Բլեյանն է ասում՝ գնում ենք  ուղղակի զրուցելու:
Իսկ այսօր քննարկեցինք նաև ՀՀ բուհական, դպրոցական համակարգը: Որոշեցինք այդ թեմայով քննարկում կազմակերպել (չորոշեցինք միայն դրա օնլայն կամ ոչ օնլայն լինելը):
Հետո էլի հուլիսի 9-ին Սինոփսիսում կայանալիք հարցազրույցի մասին…
Երեք տարվա փորձը վկայում է, որ հարցերը ակադեմիական գիտելիքների հետ կապ չունեն: Ասում են՝ ուղղակի զրույց է, մենք էլ ուղղակի զրույցին ենք պատրաստվում:
Մնացածի մասին կիմանաք ամսի 9-ին, երբ վերադառնանք (հարցա) զրույցից:
Մեզ հաջողություն մաղթեք:

Վիկա Մարկոսյան