• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտական կրթության առաջնեկները

Այսօր կրթահամալիրի քոլեջի երաժշտական  կրթության բաժնի առաջին շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն էր: Քննական հանձնաժողովի անդամները վեց հոգի էին: Հանձնաժողովի նախագահը կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանն էր:  Մյուսները՝ Հարություն Թոփիկյան, Սեյրան Ավագյան, Սվետա Ճաղարյան: Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան: 
Ավարտում էին ինը հոգի: Բոլորն էլ ստացան երաժշտության ուսուցչի և ղեկավարի որակավորում: 
Շրջաննավարտները համ երգեցին, համ էլ  դաշնամուր նվագեցին: «Սեբաստացիներ» երգչախումբը նույնպես այնտեղ էր, ում օգնությամբ շրջանավարտ երաժիշտները ցույց տվեցին իրենց խմբավարական կարողությունները: 
 
Լիլիթ Գրիգորյան
info.mskh լրատու